2710 դիտում
15:02 10-04-2015
New York Times-ի թղթակիցը հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ New York Times թերթի թղթակից Սեթ Քուգելը խախտել է Ադրբեջանի «Սահմանի մասին» օրենքը՝ այցելելով Լեռնային Ղարաբաղ և պարբերականում հրապարակելով «Ջերմ ընդունելություն կովկասյան լեռներում» խորագրով հոդվածը:
Ադրբեջանի ԱԳ մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե հոդվածը «անարգում է լսարանը և ադրբեջանցի փախստականներին, իսկ հոդվածագիրը հայկական լոբբիի պատվերն է» և հավելել, որ Սեթ Քուգելն այսուհետ անցանկալի անձ է Ադրբեջանում:
Հոդվածում թղթակիցը պատմում է Արցախում անցկացրած իր օրերի մասին: «Արևմուտքում Հայաստանի հետ սահմանը հանգիստ է, իսկ արևելքում Ադրբեջանի հետ սահմանն է, որտեղ մշտապես կրակում են դիպուկահարները, իսկ վերջերս ուղղաթիռ էր խոցվել: Լեռնային Ղարաբաղի դժվար պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից: Ամենավերջինը 1990-ականների սարսափելի պատերազմն է, որի ժամանակ հայաբնակ տարածքը հռչակեց իր անկախությունը»,-նշված է հոդվածում:
Քուգելը նշում է, որ տարածաշրջանը մեծ հնարավորություններ ունի տուրիզմը զարգացնելու համար և համարվում է անվտանգ այդ առումով: Նրա խոսքով՝ ինքը ընդամենը 100 ԱՄՆ դոլար է ծախսել Արցախում:
Նմանատիպ նյութեր
1225 դիտում
14:12 14-09-2014
Լենա Դանեմին՝ The New York Times Magazine ամսագրի շապիկին
1543 դիտում
16:31 24-10-2014
New York Times-ը՝ Հայաստանի մասին. հարցազրույց նախագահ Սերժ Սարգսյանի հետ. տեսանյութ
Այս բաժնից
871 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
922 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg