Ձեռնափայտով սպառնացել է եղբոր կնոջը և հափշտակել պայուսակը
                        Ապրիլի 8-ին, ժամը 13.30-ին, 1959 թ. ծնված Սուսաննա Կ.-ն ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում ամուսնու եղբայրը` 1954 թ. ծնված Մանվել Ս.-ն, Կապանի Շահումյան փողոցի բնակարաններից մեկում ձեռնափայտով սպառնացել և հափշտակել է իր պայուսակը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Մանվել Ս.-ն հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված պայուսակը:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ  ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

