5 օր կյանքի և մահվան կռիվ տալուց հետո մահացած շարքային զինծառայող,19-ամյա Արթուրը Երևանից էր
Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացած N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Արթուր Առաքելյանը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով, Երեւանից է՝ Նուբարաշեն 11 փողոցից: Բժիշկները 5 օր շարունակ փորձել են փրկել նրա կյանքը, բայց, ցավոք, չի հաջողվել:
Դրանից առաջ ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ ապրիլի 9-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացած N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Անդրանիկի Առաքելյանը, ով զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել 05.04.2015թ., ժամը 17:45-ին՝ բաց գանգուղեղային վնասվածք, հիպովոլեմիկ շոկ, կոմա ախտորոշմամբ, վնասվածքն ստացել էր դժբախտ պատահարի արդյունքում՝ 05.04.2015թ.՝ ժամը 17:20-ի սահմաններում, զորամասում ֆուտբոլ խաղալու ժամանակ, ձեռքերով դարպասաձողից կախվելիս վայր ընկնելու և դարպասը գլխին ընկնելու հետևանքով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր։