211652_close_icon
views-count1455 դիտում article-date 09:50 10-04-2015

Աժ աշխատակիցների շրջանում դժգոհություններ են առաջացել. Ժողովուրդ

«Ինչպես հայտնի է՝ մարտին 16-ից 19-ը Հայաստանում տեղի ունեցավ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը նիստը: Այդ օրերին Աժ աշխատակազմը, պարզվում է, աշխատել է լարված ռեժիմով՝ առանց հանգստի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ լավ աշխատանքի համար աշխատակիցները կպարգևատրվեն որոշակի գումարով: Սակայն Հ. Թովմասյանը որոշել է ոչ թե բոլորին պարգևատրել, այլ աշխատակիցների մի մասին: Արդյունքում` Աժ աշխատակիցների շրջանում դժգոհություններ են առաջացել: «Ժողովուրդ»-ը փորձել է Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից պարզել, թե ինչ սկզբունքով է Հ. Թովմասյանը ընտրել, թե ում պետք է պարգևատրի: «Պարգևատրումը խրախուսանքի միջոց է, որը կատարվում է ցուցաբերված լավ աշխատանքի դիմաց: Օրենսդրության համաձայն՝ պարգևատրումները կատարվում են այն ժամանակ, երբ պարգևատրվողն իր աշխատանքում ցուցաբերել է բարձր առաջադիմություն»,- պատասխանել է Բաբայանը Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր