211652_close_icon
views-count929 դիտում article-date 09:37 10-04-2015

Ատեփանակերտում տեղի ունեցավ «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նոր շենքի բացումը. լուսանկարներ

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է <<Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն>> հիմնադրամի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաները հանդիսանում են մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ամենախոստումնալից եւ հեռանկարային ուղղություններից մեկը` հույս հայտնելով, որ հիմնադրամը մեծապես կնպաստի այս ոլորտի առաջընթացին` գործնական կապեր հաստատելով տեղական, հայաստանյան ու արտասահմանյան առաջատար ընկերությունների հետ: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերար Կոնստանտին Մանուկյանին այս ծրագրի իրականացմանը մասնակցելու համար` բարձր գնահատելով նրա շարունակական հայրենանվեր գործունեությունն Արցախում: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր