4374 դիտում
18:04 09-04-2015
Վարչապետն ընդունել է Քարդաշյան ընտանիքի անդամներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Քարդաշյան ընտանիքի անդամներին:
Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը կարեւորել է Քարդաշյան ընտանիքի ներդրումը Մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման գործում եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստան նրանց այցելությունը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է այն փաստը, որ Քարդաշյան ընտանիքը, ինչպես եւ աշխարհասփյուռ հայությունը, չեն մոռանում իրենց արմատները եւ պատմական հայրենիք այցելությամբ ավելի ճանաչելի են դարձնում մեր երկիրը:
Քարդաշյանները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար եւ նշել, որ տպավորված են Հայաստանով եւ մարդկանց ջերմ վերաբերմունքով: Հյուրերը տեղեկացրել են, որ նախատեսում են շրջել Հայաստանի պատմական տարբեր վայրերով՝ պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու եւ նախնիների հայրենիքը բացահայտելու նպատակով: Քույրերի խոսքով՝ իրենք երկար ժամանակ երազել են պատմական հայրենիք այցելելու մասին եւ երջանիկ են, որ գտնվում են իրենց երազանքի երկրում:
Նրանք ներողություն են խնդրել հանդիպմանը հայերեն չխոսելու համար եւ նշել, որ այժմ աշխատում են մայրենի լեզուն սովորելու ուղղությամբ: Քարդաշյաններն ընդգծել են, որ այսուհետ եւս շարունակելու են ակտիվորեն պայքարել Հայոց մեծ եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման համար եւ կարեւորել այդ հարցի շուրջ համայն հայության համախմբման գործոնը:
Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը Քարդաշյան ընտանիքի անդամներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկներ է նվիրել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
6979 դիտում
18:02 21-07-2015
Հայտնի դիմահարդարը մի քանի րոպեում «վերափոխվում» է Քարդաշյան ընտանիքի բոլոր անդամների. տեսանյութ
13057 դիտում
21:00 16-01-2017
Քարդաշյան ընտանիքի կրտսեր ներկայացուցիչը շարունակում է մնալ բոլորի ուշադրության կենտրոնում
Այս բաժնից
568 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
913 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել