211652_close_icon
views-count13012 դիտում article-date 21:00 16-01-2017

Քարդաշյան ընտանիքի կրտսեր ներկայացուցիչը շարունակում է մնալ բոլորի ուշադրության կենտրոնում

Քարդաշյան ընտանիքի 19-ամյա ներկայացուցիչ Քայլի Ջենները գրեթե ամեն օր փոխում է իր վարսերի գույնը։ Օրերս մարդիկ տեսել են երիտասարդ գեղեցկուհուն երկար սև մազերով։ Սակայն «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը հաջորդող երեկույթներից հետո Քայլին ամբողջությամբ փոխել է սանրվածքը` կտրելով և արծաթագույն ներկելով մազերը։ Պարզվում է, որ սա նոր նախագծի համար է։ Քայլիին լրագրողները տեսել են հոլիվուդյան ֆոտոստուդիաներից մեկից դուրս գալիս։ Հիշեցնենք, որ Քայլի և Քիմ քույրերը սպիտակ գույնի սիրահար են և հաճախ են ներկայանում այս գույնը ունեցող մազերով։

Նմանատիպ նյութեր