1152 դիտում
17:53 09-04-2015
Դպրոցականները ոստիկանությունում. ֆոտոռեպորտաժ
Ապրիլի 9-ը մայրաքաղաքի մի խումբ դպրոցականների համար առաձնահատուկ օր էր. նրանք մի քայլ էլ մոտեցան իրենց երազանքին:
Առաջին տպավորությունը ոստիկանության կենտրոնական շենքի նախասրահից ստացան. պատին փակցված լավագույն ոստիկանների լուսանկարները փաստում էին՝ լավ գործը միշտ բարձր գնահատականի է արժանանում: Այնուհետեւ հերթապահ մասի աշխատակիցը երեխաներին ծանոթացրեց իրենց ստորաբաժանման գործառույթներին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի եւ քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանի ուղեկցությամբ երեխաները շրջեցին կենտրոնական ապարատի վարչական շենքի տարածքում, եղան կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մարզասրահում...
Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի աշխատասենյակում երեխաներն անկեղծացան՝ ով ինչու է ուզում ոստիկան դառնալ: Մեկը ոստիկանի որդի էր, մյուսին մասնագիտության խորհրդավորությունն էր գրավում, հաջորդն ազդվել էր ծանոթ ոստիկանի կերպարից:
Սամվել Հովհաննիսյանը երեխաներին ծանոթացրեց ոստիկանի հատուկ հագուստի լրակազմին, հատուկ միջոցներին: Իսկ երեխաներից մեկն իրեն զգաց օպերատիվ միջոցառման պատրաստվող ոստիկանի դերում...
Ոստիկանության ցուցասրահում Աշոտ Ահարոնյանը երեխաներին ներկայացրեց ոստիկանության ստորաբաժանումների գործառույթներն ու ոստիկանի մասնագիտության նրբությունները:
Օրվա տպավորություններն առավել ամբողջացան հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունում:
Ահա թե որտեղ եւ ինչպես են պատրաստվում «02»-ի հեռուստահաղորդումները... Երեխաներից մեկը նույնիսկ իրեն «02»-ի հաղորդավարի դերում պատկերացրեց... Խորհրդավոր ամեն ինչ մի պահ շա՜տ մոտիկ ու հասկանալի թվաց...
Շնորհակալություն հայտնելով երեխաներին պարգեւած բովանդակալից օրվա համար՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը դիմեց երեխաներին՝ եթե որոշել են ոստիկան դառնալ, ապա պետք է հիշեն՝ դա շատ պարտավորեցնող, շատ պատասխանատու մասնագիտություն է:
Օրը հագեցած էր, տպավորությունը՝ մեծ:
Երկրի վաղվա օրը երեխաներինն է, ու եթե նրանցից յուրաքանչյուրը նպատակասլաց իրականություն դարձնի իր երազանքը, ապա երկիրը կշահի կրկնակի...
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
Նմանատիպ նյութեր
1229 դիտում
20:10 16-11-2015
Ոստիկանության կրթահամալիրում հյուրընկալվել էին դպրոցականները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
703 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
724 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»