211652_close_icon
views-count1232 դիտում article-date 20:10 16-11-2015

Ոստիկանության կրթահամալիրում հյուրընկալվել էին դպրոցականները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայրաքաղաքի Պուշկինի անվան թիվ 2 դպրոցի ութերորդ դասարանցիները նոյեմբերի 16-ին հյուրընկալվել էին ոստիկանության կրթահամալիրում:Դպրոցականներին դիմավորեց կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանը: Նա համառոտ պատմեց կրթահամալիրի ուսումնական գործընթացի, կրթական եռաստիճան համակարգի ու սաների առօրյայի մասին: Դպրոցականները ծաղկեպսակ դրեցին ծառայողական պարտականությունները կատարելիս եւ Արցախյան ազատամարտում զոհված ոստիկանների հուշակոթողին: Այնուհետեւ կրթահամալիրի քոլեջում ծանոթացան ուսումնական գործընթացին, ակադեմիայի օպերատիվ-հետախուզական եւ քրեաբանության ամբիոնում ծանոթացան պայմանական դեպքի վայրում իրականացվող փորձաքրեագիտական աշխատանքներին: Ոստիկանության պատմության թանգարանում դպրոցականներին ներկայացվեցին ոստիկանության անցած ճանապարհը, նաեւ երախտավորները, որոնք մեծ ավանդ են ունեցել ոստիկանության պատմության մեջ: Կրթահամալիրի հրաձգարանում երեխաները ծանոթացան կրակային պատրաստականության ձեւերին, նաեւ ոստիկանների օգնությամբ խոցեցին թիրախները: Իսկ մարզադահլիճում հանցագործին վնասազերծելու ցուցադրական հնարքներ դիտելուց հետո ռինգում փորձեցին իրենց ուժը: Աշակերտները եղան նաեւ կրթահամալիրի ճաշարանում: Հաջորդ հետաքրքիր տպավորությունը աշակերտները ստացան կրթահամալիրի շարահրապարակում. այստեղ ականատես եղան ոստիկանության զորքերի 1033 զորամասի ծառայողների ցուցադրական վարժանքներին: Օրը հիշարժան էր, ուսանելի: «Մենք հեռանում ենք ոստիկանի աշխատանքի մասին նոր տպավորություններով»,- խոստովանեցին երեխաները: Դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց՝ երեխաներին պարգեւած բովանդակալից օրվա համար: Դպրոցականները ոստիկանության կրթահամալիրից հեռացան ոչ միայն լավագույն տպավորություններով, այլեւ հուշանվերներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր