Գեղարքունիքում դրամական օգնություն է տրվել 27 բնակչի
Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Սոցիալ-տնտեսական, աշխատանքային, առողջապահական և անձնական բնույթի տարատեսակ խնդիրներով մարզի ղեկավարին դիմում ներկայացրեց 44 քաղաքացի, որոնցից 27-ի դիմումները բավարարվեցին տեղում` հատկացնելով դրամական օգնություն:
Աշխատանքի տեղավորման խնդրանքով դիմումատուները 4-ն էին, պետպատվերի շրջանակներում բուժման գործուղվելու նպատակով` 3-ը, առողջարանային ուղեգրեր ձեռք բերելու նպատակով դիմումատուները` 4-ը, բնակարանային, կոմունալ և կենցաղային խնդիրների կարգավորման խնդրանքով` 3-ը, և ևս 3 քաղաքացի` պետության կողմից սահմանված սոցիալական նպաստների համակարգում ընդգրկվելու համար մարզպետի աջակցությունը ստանալու նպատակով:
Բացի տեղում բավարարված դիմումներից, քաղաքացիների կողմից Գեղարքունիքի մարզպետին ուղղված մնացած բոլոր դիմումները հաշվառվեցին մարզպետարանի աշխատակազմում: Պատասխանները կտրվեն օրենքով սահմանված ժամկետում: