211652_close_icon
views-count1058 դիտում article-date 18:55 03-04-2015

Կապանի 27 բնակչի դրամական օգնություն է տրվել

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոն Կապանում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Մարզպետն ընդունել է 33 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր 29, աշխատանքի տեղավորման՝ 2, հրետակոծված տան փոխհատուցման, տաղավարի համար տարածք հատկացնելու հարցերով՝ 1-ական քաղաքացի: Դրամական օգնության դիմումներից 27-ին տրվել է դրական լուծում, երկուսը՝ ուսումնասիրության ընթացքում են: Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին երկու դիմումները, ընթացքի մեջ են հրետակոծված տան փոխհատուցման, տաղավարի համար տարածք հատկացնելու վերաբերյալ դիմումները:

Նմանատիպ նյութեր