Գավառի բնակչի թեստը բացասական է. Գեղարքունիքում կորոնավիրուս չկա. մարզպետ
Գավառի բնակիչը անցել է կորոնավիրուսի հետազոտման թեստը և արձանագրվել է բացասական արդյունք, այդ մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/gnel.sanosyan.1/posts/2588064634766820]էջում[/url] հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Այս պահին մարզում կորոնավիրուսով վարակված կամ մեկուսացված դեպքեր չունենք։
Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, պահպանեք արտակարգ դրության կանոնները և եղեք առողջ», - նշել է նա։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/17/1150019/]հայտնել [/url]էինք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 64 դեպք կա: