211652_close_icon
views-count818 դիտում article-date 16:40 09-04-2015

Ռոբի Ուիլյամսն այսօր առաջին անգամ հանդես կգա ռուս հանդիսատեսի առջև

Բրիտանացի երգիչ-շոումեն Ռոբի Ուիլյամսը առաջին անգամ հանդես կգա ռուս հանդիսատեսի առջև: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, երգիչն այսօր երեկոյան ելույթ կունենա Սանկտ-Պետերբուրգում, իսկ ապրլի 12-ին Մոսկվայում: Թեև համերգի կազմակերպիչները չեն ցանկացել բացահայտել շոուի մանրամասները, այնուամենայնիվ, արդեն հայտնի է, որ համերգների ցուցակում են երգչի այնպիսի հանրահայտ հիթեր, ինչպիսիք են «Feel»-ը, «Angels»-ը, «Supreme»-ը, «Come Undone»-ը, «Let Me Entertain You»-ը և շատ այլ երգեր: Բեմականացման համար կօգտագործվեն ահռելի էկրաններ, իսկ բեմը բաղկացած կլինի երկու կեսից՝ հիմնական մասից և ահռելի «լեզվից» (catwalk), որն օղակի մեջ կվերցնի պարտերի մի մասը:

Նմանատիպ նյութեր