211652_close_icon
views-count1032 դիտում article-date 16:30 09-04-2015

Դոնբասում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ավելի քան 3000 մարդ է զոհվել

Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, Դոնբասում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ավելի քան 3000 մարդ է զոհվել, այդ թվում՝ մինչև 18 տարեկան 48 երեխա: Այդ մասին ապրիլի 9-ին հայտնել է ԴԺՀ մարդու իավունքների հարցերով լիազոր ապարատի մամուլի ծառայությունը: «Միայն պաշտոնական տվյալներով` ռազմական գործողությունների ողջ ընթացքում տարածաշրջանում զոհվել է 3127 մարդ, որից 48-ը մինչև 8 տարեկան երեխաներ են: Դոնեցկի ժողովրդական հանրապետության առողջապահության նախարարության և դատաբժշկական փորձաքննության պաշտոնական տվյալներով` ս.թ. հունվարի 1-ից ռազմական գործողություններից տարածաշրջանում զոհվել է 879 մարդ, որից 13-ը երեկա, 137 կին և 726 տղամարդ», - ասված է հաղորդագրության մեջ: Դրանից բացի` ավելի քան 2 հազար մարդ համարվում է անհետ կորած:

Նմանատիպ նյութեր