«Ժնև-2»-ի մեկնարկից ի վեր Սիրիայում զոհվել է 5000 մարդ․ Փաուեր
«Ժնև֊2» համաժողովի բանակցությունների ընթացքում Սիրիայում 5000 մարդ է զոհվել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը:
«Հաղորդվում է, որ Ժնևի բանակցություններից ի վեր մոտ 5000 մարդ է սպանվել։ Ողջ պատերազմի ընթացքում դա ամենամահաբեր ժամանակաշրջանն է»,֊ Սիրիայում տիրող մարդասիրական իրադրությանը նվիրված ՄԱԿ ԱԽ փակ հանդիպման ավարտին ասել է Փաուերը։
Նա կոչ է արել ԱԽ անդամ երկրներին գիտակցել, որ Սիրիայում իրադրությունը գնալով վատթարանում է և անհապաղ միջոցների ձեռնարկում է պահանջում։