Քիմ Քարդաշյանն այցելելու է կառավարություն. նրան ընդունելու է վարչապետը
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 15:00-ին, Քիմ Քարդաշյանն այցելելու է ՀՀ կառավարություն, որտեղ հանդիպելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Մեր տեղեկություններով՝ հանդիպմանը լինելու են նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/08/48960/]հայտնել էր մեր թղթակիցը[/url], երեկ երեկոյան «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց հայազգի հեռուստաաստղ, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի ինքնաթիռը: Օդանավակայանի VIP սրահում ուժեղացված հսկողություն էր իրականացվում, լրագրողները հնարավորություն չունեցան Քարդաշյանին մոտենալու, վերջինս էլ հրաժարվել էր հարցերին պատասխանել: Նա ժամանել է քրոջ, ամուսնու եւ դստեր հետ: Քիմ Քարդաշյանը օթևանել է «Մարիոթ» հյուրանոցում:
Լուսանկարը՝ Լևոն Ամիրզյանի