Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվո՞ւմ է
Մամուլում հաճախ է հայտնվում Քենի Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության մասին տեղեկատվություն: Ընտանիքին մոտ կանգնած գաղտնի աղբյուրները նշում են, որ Քարդաշյանի եւ Ուեսթի կյանքում ամեն ինչ հարթ չէ:
Ամսագրերից մեկն էլ գրել է, թե ունի նրանց ապահարզանի փաստաթղթերի լուսանկարները: Հայտնի է, որ Քարդաշյանն այցելել է մի իրավաբանի, իսկ թե ինչ նպատակով` դեռ պարզ չէ:
Ուեսթի խորթ եղբայրն էլ հայտարարել է, թե վերջինս չափից շատ է կառավարում Քիմին եւ ցանկանում է, որ նա թողնի կարիերան: Քարդաշյանն էլ չի ցանկանում Ուեսթի հետ Լոս Անջելեսից տեղափոխվել ավելի հանգիստ վայր եւ թողնել քաղաքի ամենահայտնի ընտանիքներից մեկի կոչումը:
Սակայն օրեր առաջ Քարդաշյանի ներկայացուցիչը հայտարարել էր, որ զույգը չի վիճում եւ ընտանիքում ամեն ինչ կարգին է: