1855 դիտում
18:13 09-04-2015
Հնագետներն առաջին անգամ հայտնաբերել են ռազմական ուղտի մնացորդներ
Ավստրիացի հնագետները Տուլն քաղաքում կատարած պեղումների արդյունքում առաջին անգամ հայտնաբերել են ռազմական ուղտի մնացորդներ: Մասնագետների խոսքով` կենդանին քաղաքում հայտնվել է 1683 թվականին` Օսմանյան կայսրության դեմ պատերազմի ժամանակ:
Պեղումներն իրականացվել են XVII դարի լքված մառանում: Սկզբում հնագետները կարծել են, թե ձիու մնացորդներ են գտել, սակայն ստորին վերջույթներից պարզ է դարձել, որ դրանք ուղտի են պատկանում:
Ռազմական ուղտերն օսմանյան բանակում են ծառայել եւ աչքի են ընկել դիմացկունությամբ: Ուղտի մնացորդները գտնվել են ավստրիական այն քաղաքում, որը թուրքերին այդպես էլ չի հաջողվել գրավել: Հավանավար, նրանք կենդանուն թողել են նահանջի ճանապարհին:
Նմանատիպ նյութեր
3749 դիտում
15:11 19-01-2017
Հնագետներն Իսրայելում հայտնաբերել են Սողոմոն թագավորի ղեկավարման ժամանակաշրջանի բերդ-ամրոցի փլատակներ
1084 դիտում
14:26 17-06-2023
Գերմանիայում հնագետներն ավելի քան 3000 տարի առաջ պատրաստված և հիանալի պահպանված թուր են հայտնաբերել
11580 դիտում
23:07 05-10-2020
«Եվս մի քանի օր, վախենամ, թե հնագետներն անգամ չկարողանան Գյանջայի տեղը գտնել». Վահրամ Պողոսյան
Այս բաժնից
919 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
826 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը
892 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է