Այդ գումարի կեսը չէր ծախսվի, եթե Էդվարդ Նալբանդյանն իր պատվից ցածր չհամարեր էկոնոմ կարգով թռչելը. Ժողովուրդ
«ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ դեպի Շանհայ-Հոնկոնգ չվերթի մեկ տոմսը ՀՀ պետբյուջեի վրա արժեցել է 1 մլն 693 հազար դրամ: Իհարկե, այդ գումարի կեսը չէր ծախսվի, եթե Էդվարդ Նալբանդյանն իր պատվից ցածր չհամարեր էկոնոմ կարգով թռչելը: Բանն այն է, որ նշված գինը բիզնես կարգի մեկ տոմսի արժեքն է, իսկ նույն չվերթի էկոնոմ կարգի ավիատոմսը արժեցել է 850 հազար դրամ: Այսինքն՝ մարդիկ իրենց գործունեությամբ ամեն ինչ անում են, որ Հայաստանը և նրա բնակչությունը օր օրի աղքատանան, իսկ դրա դիմաց, որպես իրենց համար պարգև, շրջագայում են բացառապես բիզնես կարգով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։