Քարդաշյանն արդեն Երեւանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Րոպեներ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց հայազգի հեռուստաաստղ, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի ինքնաթիռը:
Ինչպես «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, օդանավակայանի VIP սրահում ուժեղացված հսկողություն էր իրականացվում, լրագրողները հնարավորություն չունեցան Քարդաշյանին մոտենալու, վերջինս էլ հրաժարվեց հարցերին պատասխանել:
Նա ժամանել է քրոջ, ամուսնու եւ դստեր հետ: Քիմ Քարդաշյանը կօթեւանի «Մարիոթ» հյուրանոցում, որի դիմաց հավաքվել են նրա երկրպագուները:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի