Վանաձորում Ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցուցադրություն բացվեց Վանաձորի կերպարվեստի թանգարանում: Ցուցադրվում են Լոռու նկարիչների ստեղծագործություններ և աշխատանքներ թանգարանի ֆոնդային հավաքածուից: Ներկայացված շուրջ 90 աշխատանքներն աչքի են ընկնում ժանրային բազմազանությամբ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, կոլաժ:
Արվեստագետներից յուրաքանչյուրը, ապավինելով սեփական և ազգային զարկերակի հիշողությանը, փորձել է յուրովի ներկայացնել դարասկզբին հայկական իրականությանը պատուհասած ոճիրը:
Ցուցասրահում ներկայացված են միանգամից երեք սերունդների գործեր, ովքեր իրենց ստեղծագործություններով պատմական արդարության պահանջ են ներկայացնում: Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս: