211652_close_icon
views-count1446 դիտում article-date 23:15 08-04-2015

Լոռիում սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 105,4 տոկոս

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած արտակարգ իրավիճակներին, համայնքներում եկամուտների հավաքագրմանը, առողջապահական իրադրությանը վերաբերող, քաղաքաշինությանը, գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, կրթությանն առնչվող և մի շարք այլ հարցեր: Երեք ամսվա կտրվածքով մարզում սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 105,4 տոկոս, գույքահարկինը՝ 119, հողի հարկինը՝ 93 տոկոս: Հ. Պապոյանը նշեց, որ գրեթե բոլոր հարկատեսակների գծով նախորդ տարվա ցուցանիշները գերազանցվել են: Այսուհանդերձ, մարզպետը փոխմարզպետներին և համապատասխան վարչություննների պետերին հանձնարարեց ամենօրյա հետևողական աշխատանք տանել հարկերի հավաքագրման տեմպերը չթուլացնելու նպատակով: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը տեղեկացրեց, որ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված հիաշատակի միջոցառումները կազմակերպվում են պատշաճ մակարդակով: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրեց պետական աջակցությամբ մարզի գյուղատնտեսներին տրվող դիզվառելիքի, պարարտանյութի և սերմացուի բաշխման ընթաքը: Նա նշեց, որ բաշխման և գումարների հավաքագրման հետ կապված խնդիրներ չեն առաջանում: Մյուս վարչությունների և բաժինների պետերը ևս ներկայացրեցին կատարված ընթացիկ աշխատանքները, հանդես եկան առաջարկություններով:

Նմանատիպ նյութեր