1289 դիտում
17:12 02-06-2014
Սեփական եկամուտների հավաքագրման մայիս ամսվա կատարողականը կազմել է 100 տոկոս. Երևանի քաղաքապետարան
Այսօր՝ հունիսի 2-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցեծ աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված՝ եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ սեփական եկամուտների հավաքագրման մայիս ամսվա կատարողականը կազմել է 100 տոկոս:
Վարչական շրջանների մասով զեկուցվել է, որ, բացառությամբ Կենտրոն վարչական շրջանի, մյուս բոլոր 11 վարչական շրջաններն ապահովել են հավաքագրման 100 տոկոս ցուցանիշը, որոշ դեպքերում անգամ գերակատարել:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերանայել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պատասխանատուների աշխատանքը:
Հրազդանի կիրճի թունելներից մինչև «Երևան ՀԷԿ» տանող ճանապարհահատվածի մի մասում ճանապարհի նստվածքի հետևանքների վերացման հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները պահել խիստ հսկողության տակ և հնարավորին սեղմ ժամկետում տարածքը բերել պատշաճ տեսքի: Նշենք, որ կիրճի վերոնշյալ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Նմանատիպ նյութեր
1172 դիտում
16:55 03-11-2014
Մայրաքաղաքում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 10 ամիսների կտրվածքով կազմել է 100 %
1488 դիտում
23:15 08-04-2015
Լոռիում սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 105,4 տոկոս
2490 դիտում
16:45 23-01-2019
Հայաստանի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 8.9 տոկոսով
Այս բաժնից
529 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1069 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
550 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում