Սաուդյան Արաբիան համաձայն է բարձրացնել նավթի գինը, սակայն՝ պայմանով
Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ան-Նաիմին հայտարարաել է, որ իր երկիրը պատրաստ է բարձրացնել համաշխարհային նավթի գները, եթե առաջարկին դեմ չլինեն OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերխություն) ոչ անդամ պետությունները, հաղորդում է Reuters-ը:
«Թագավորությունը նախկինի պես պատրաստ է օգնել վերադարձնել շուկայում նավթի խելամիտ գները, սակայն դա պետք է արվի հստակ սկզբունքների և բարձր թափանցիկության պայմաններում և OPEC-ի անդամ պետությունների և Պարսից ծոցի պետությունների հետ»,-նշել է նա: