Նավթի գինն իջել է
Լոնդոնի ICE FUTURE առևտրի բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն ընկել է 1,03%-ով և կազմել 58,49 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց, հաղորդում է gazeta.ru-ն:
Ինչ վերաբերում է WTI թեթև նավթին, ապա նյույորքյան NYMEX բորսայում նրա մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,89%-ով՝ կազմելով 52,96 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: