2326 դիտում
16:46 07-04-2015
Գարեգին Չուքասզյանը ևս ձերբակալվեց
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաեւ Գարեգին Չուքասզյանը, ինչը պայմանավորված է ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստությամբ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Մինչեւ այդ ձերբակալվել էին Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը եւ Գեւորգ Սաֆարյանը։
Իսկ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բերման են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին, անդամներ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, ինչպես նաեւ Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանին (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր)։ Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումից: Նրանց հաղորդմամբ՝ առավոտյան խուզարկվել են նաեւ Վանաձորում բնակվող Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հովհաննես Ղազարյանի բնակարանը, այնուհետեւ նա բերման է ենթարկվել։ Այս պահին խուզարկվում է նաեւ Հիմնադիր խորհրդարանի Վանաձորի գրասենյակը:
Նմանատիպ նյութեր
995 դիտում
16:38 19-12-2014
Կողոպուտ կատարողը հայտնաբերվեց և ձերբակալվեց
905 դիտում
16:19 30-06-2015
Կողոպուտ կատարողը հայտնաբերվեց և ձերբակալվեց
44251 դիտում
16:04 25-07-2015
Սյունիքի մարզպետ «Լիսկայի» որդին՝ Տիգրան Խաչատրյանը ձերբակալվեց և տեղափոխվեց ԿՊԶ