1156 դիտում
16:34 07-04-2015
Չեչեն գրողը պնդում է, որ Ջեյմս Քեմերոնը գողացել է իրենից «Ավատարի» գաղափարը
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, չեչեն գրող Ռուսլան Զաքրիևը հայց է ներկայացրել Ստավրոպոլի դատարան՝ հոլիվուդյան կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնի դեմ` պահանջելով իրեն ճանաչել «Ավատար» ֆիլմի սցենարիստ:
«Ես իրավաբանորեն կստիպեմ, որ ինձ ճանաչեն «Ավատարի» սցենարի հեղինակ», - հայտարարել է Զաքրիևը:
Մինչ այդ չեչեն գրողը Քեմերոնին մեղադրել էր գրագողության մեջ: Գրողի կարծիքով` վերջինս «Ավատարի» սյուժեում օգտագործել էր դրվագներ իր «Գաղտնի զենքը» վեպից:
Չեչեն գրողի այս վեպը տպագրվել էր «Проза.ру» կայքում 2002-ին, իսկ ֆիլմ էկրաններ է բարձրացել 2009-ին: Գրողը մտադիր է դատարանով ստանալ բլոքբաստերի վարձույթից ստացված եկամտի երրորդ մասը:
Հիշեցնենք, որ «Ավատարն» այսօրվա դրությամբ համարվում համաշխարհային պատմության մեջ կոմերցիոն առումով ամենահաջողակ ֆիլմը. ֆիլմի շահույթը կազմել է 2,7 մլրդ դոլար:
Քեմերոնը դեռրս ոչ մի կերպ չի մեկնաբանել իրավիճակը:
Նմանատիպ նյութեր
139248 դիտում
21:45 03-12-2017
Արտակարգ դեպք Երևանում. հնաոճ իրեր գնողը պնդում է, որ իրենից խարդախությամբ հափշտակել են 370 հազար դոլար
Այս բաժնից
805 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
865 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg