Մալերի «Ողբերգական» սիմֆոնիան կհնչի Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
Ապրիլի 8-ին՝ ժամը 19.15-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով։
Ծրագրում՝ Գուստավ Մալերի Սիմֆոնիա թիվ 6 «Ողբերգական»։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։ Մալերի «Ողբերգական» սիմֆոնիան հայաստանյան հանդիսատեսին կներկայացվի առաջին անգամ։