Ազգային գրադարանում տեղի կունենա թրաֆիքինգին նվիրված քննարկում
Ապրիլի 8-ին, ժամը 14:00–17:30-ը Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունեանա ՀՀ-ում մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի հատուկ նիստը՝ նվիրված Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ՄԱԿ-ի 13-րդ կոնգրեսի օրակարգային հարցերից` թրաֆիքինգին:
Նախաձեռնողը ՀՏՎ երևանյան գրասենյակն է: Կմասնակցեն ՀՀ-ում մարդկանց շահագործման /թրաֆիքինգի/ դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող՝ Բրեդլի Բուզետտոն: Նրանք կներկայացնեն թրաֆիքինգի իրավիճակը Հայաստանում, ինչից հետո տեղի կունենա աշխատանքային քննարկում: