Միջուկային և ոչ միջուկային պետությունների միջև նման լուրջ տարաձայնություններր դեռ երբեք չեմ տեսել. ՄԱԿ գերագույն ներկայացուցիչ
«Միջուկային զինանոցի» կրճատման գործընթացի շարունակման հեռանկարներն աղոտ են»,- զինաթափման հարցով ՄԱԿ հանձնաժողովի բացման ելույթի ընթացքում այս կարծիքն է հայտնել ՄԱԿ գերագույն ներկայացուցիչ Անգելա Քեյնը:
Ինչպես փոխանցում է ТАСС-ը, Քեյնն ընդգծել է, որ զինաթափման մասշտաբների և տեմպերի վերաբերյալ նման լուրջ տարաձայնություններր միջուկային և ոչ միջուկային պետությունների միջև դեռ երբեք չեմ տեսել: Ըստ Քեյնի` այդ տարաձայնությունները լրջորեն խանգարում է առաջընթացին և վտանգ կա, որ միջազգային հանրությունը կարող է տապալել վերջին 25 տարիների ընթացքում ձեռք են բերված հոջողությունները: