Աշտարակի մշակույթի տանը բեմադրեց «Ֆեոդալ» ներկայացումը
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հրավերով մարզում հյուրընկալեցին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնին:
Աշտարակի մշակույթի տանը խումբը բեմադրեց ,, «Ֆեոդալ» ներկայացումը: Այն դիտելու համար հրավիրվել էին մարզի կրթական, մշակութային, առողջապահական ոլորտների, պետական այլ կառույցների ներկայացուցիչները: Հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ ընդունեց ներկայացումը, որի ավարտին ասվեցին շնորհավորանքի եւ շնորհակալության խոսքեր:
Մշակութային ոլորտում համանման համագործակցության ծրագրերը շարունակելի են լինելու: