Թուրքիայում արգելափակված Twitter-ը ամբողջությամբ վերականգնել է աշխատանքը
Թուրքիայում արգելափակված Twitter-ը ամբողջությամբ վերականգնել է աշխատանքը, քանի որ կայքի ղեկավարությունը կատարել է Ստամբուլի դատարանի որոշումը և հեռացրել անցյալ շաբաթ պատանդառված դատախազ Սելիմ Քիրազի աղմկահարույց տեսանյութն ու լուսանկարները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի դատարանը երեկ որոշել էր արգելափակել Twitter և YouTube կայքերը: Hurriyet-ի տվյալներով, որոշման պատճառն այն է, որ այդ կայքերը հրապարակել էին պատանդառված դատախազի լուսանկարները:
Ի սկզբանե երկրի իշխանությունները որոշել էին արգելափակել նաև Facebook-ը, սակայն հրաժարվել են այդ քայլից, երբ սոցկայքի ներկայացուցիչները հեռացրել են լուսանկարները: