Թուրքիայում արգելափակվել են Twitter-ը և YouTube-ը
Թուրքիայի իշխանությունների որոշմամբ արգելափակվել են YouTube տեսահոսթինգը և Twitter սոցցանցը:
Reuters-ի փոխանցմամբ՝ պատճառը հուլիսի 20-ին Շանլըուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում իրականացված ահաբեկչությունն է, որի սարսափելի կադրերը տեղադրվում են համացանցում:
Ավելի ուշ Twitter-ն ապաարգելափակվել է, իսկ YouTube-ի ղեկավարության հետ բանակցությունները դեռ շարունակվում են:
Նշվում է, որ Twitter-ը կարող էր շարունակել գործել Թուրքիայի տարածքում, եթե հաներ ահաբեկչության մասին պատմող նկարները և տեսանյութերը, ինչպես նաև հեռացներ դրանք տեղադրող օգտատերերի աքաունթները: