Եմենում Միջազգային կոալիցիայի ռազմական գործողությունների զոհերի թիվն աճում է
                        Եմենում Միջազգային կոալիցիայի ռազմական գործողությունների զոհերի թիվն աճում է: Առողջապահության նախարարության տվյալներով, փախստականների Մազրակ ճամբարում զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ: Կա մոտ 200 վիրավոր. նրանք տեղափոխվել են հիվանդանոց: 
Մարդասիրական կազմակերպության աշխատակիցների խոսքով, հարվածը հասցվել է  ապստամբներ տեղափոխող բեռնատարին, որն անցնելիս է եղել ճամբարի մոտով: 
Շիա ապստամբ հուսիները մեղադրում են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային Եմենի նկատմամբ ագրեսիայի մեջ: 
Ռիադն ու դաշնակիցները նշել են, որ այս կերպ վերականգնում են օրինական ընտրված նախագահի իշխանությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

