211652_close_icon
views-count999 դիտում article-date 14:04 28-03-2015

Եմենում շիա ապստամբ-հուսիները միջազգային կոալիցիայի ինքնաթիռ են խոցել

Եմենի մայրաքաղաք Սանայում շիա ապստամբ-հուսիները միջազգային կոալիցիայի ինքնաթիռ են խոցել, որը մասնակցում էր իրենց դիրքերին հարվածներ հասցնելու գործողություններին, հայտնում է արաբական Al Mayadeen հեռուստաալիքը: Սուդանցի օդաչուն ձերբակալվել է: Հայտնի չէ արդյոք ինքնաթիռը պատկանել է Սուդանի ռազմաօդային ուժերին: Եմենի Khabar գործակալության տվյալներով, օդանավը ոչնչացրել են Հակաօդային պաշտպանության ուժերը:

Նմանատիպ նյութեր