Շինարարական աշխատանքների ժամանակ Կրասնոդարում 5 հայ է զոհվել
Կրասնոդար քաղաքի շինհրապարակներից մեկում մարտի 28-ին 16 հարկանի շենքի սալիկապատման աշխատանքների ժամանակ կախվող վերելակի վրա գտնվող շինարարները շինանյութ բարձրացնող վերամբարձ կռունկի հարվածից ցած են ընկել:
Դժբախտ պատահարի հետևանքով 5 շինարար մահացել է։ Բոլորն էլ ազգությամբ հայեր են և Հայաստանի քաղաքացիներ։
Շինարարների աճյունները տեղափոխվել են Հայաստան և հանձնվել հողին։
Ռուսաստանի քննչական կոմիտեի Կրասնոդարի բաժնում հարուցվել է քրեական գործ։