211652_close_icon
views-count1297 դիտում article-date 09:48 06-04-2015

Եմենի ապստամբները բանակցություններ սկսելու պատրաստականություն են հայտնել

Եմենի ապստամբ հուսիների ներկայացուցիչ ալ-Սամմադը հայտարարել է, որ պատրաստ են խաղաղ բանակցություններ սկսել, եթե Սաուդյան Արաբիան դադարեցնի ավիահարվածները, հաղորդել է Reuters-ը: «Մենք պահանջներ չունենք, բացի ագրեսիան դադարեցնելուց: Պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ, իսկ միջազգային ու տարածաշրջանային այն երկրները, որոնք ագրեիսվ տրամադրված չեն Եմենի մարդկանց դեմ, կարող են հետևել բանակցությունների ընթացքին»,-ասել է նա: Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ծրագրում է ապրիլի 6-ին դեղորայք ու բժշկական անձնակազմ ուղարկել Եմեն: Դրա համար նա ստացել է Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների թույլտվությունը:

Նմանատիպ նյութեր