211652_close_icon
views-count4600 դիտում article-date 19:24 05-04-2015

Կոտայքի մարզպետը Կեչառիսի վանական համալիրում մասնակցել է Սուրբ Պատարագին. տեսանյութ

ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց և մարզի քաղաքային համայնքների ղեկավարների ուղեկցությամբ, Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիսի վանական համալիրում մասնակցել է Սուրբ Հարության տոնի առիթով կազմակերպված Սուրբ Պատարագին: Փրկչի Հրաշափառ Հարության տոնի Սուրբ Պատարագը մատուցվել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ: Սուրբ Պատարագի ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդն անդրադարձել է Սուրբ Հարության տոնի խորհրդին և ընթերցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության գիրը հոգևոր այդ նշանակալի տոնի կապակցությամբ: Սուրբ Պատարագից անմիջապես հետո Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի երիտասարդաց միության կողմից, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, Կեչառիսի վանական համալիրի բակում կազմակերպվել է նկարչական աշխատանքների ցուցահանդես: Նկարչական ցուցահանդեսին հաջորդել է Կոտայքի թեմի կիրակնօրյա դպրոցի սաների ուժերով կազմակերպված և Սուրբ Հարությանի տոնի խորհուրդն ունեցող մշակութային ձեռնարկը: Հարկ է նշել, որ Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի մշակութային կենտրոնները և կիրակնօրյա դպրոցները պարբերաբար արժանացել և արժանանում են Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանի անձնական աջակցությանը: Հավելենք, որ Սուրբ Հարության տոնի առիթով Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր