Ղրիմի վերադարձն ինձ համար անձնական խնդիր է. Դմիտրի Յարոշ
Ուկրաինայի ազգային-ծայրահեղական «Պրավի սեկտոր» շարժման առաջնորդ Դմիտրի Յարոշը հայտարարել է, որ չի դադարի մասնակցել Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններին այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձել երկրի կազմ: Այս մասին գրում է «lenta.ru»-ն` մեջբերելով Յարոշի խոսքերը.
«Ղրիմի վերադարձն ինձ համար «անձնական խնդիր է», իմ մանկական ամենավառ հուշերը կապված են ընտանիքով թերակղզի հանսգտանալ մեկնելու հետ: Պատերազմը կավարտվի, և ես համոզված եմ՝ մեր հաղթանակով», - ասել է Յարոշը: