Խելքի չգալու դեպքում Պորոշենկոն կարող է արժանանալ Յանուկովիչի ճակատագրին. Յարոշ
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ ուկրաինական «Աջ սեկտոր» արմատական խմբավորման առաջնորդ Դմիտրի Յարոշը հայտարարել է, որ նախագահ «խելքի չգալու» դեպքում Պյոտր Պորոշենկոն կարող է արժանանալ Ուկրաինայի նախագահի պաշտոնից գահընկեց արված Վիկտոր Յանուկովիչի ճակատագրին:
Յարոշն այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ արձագանքելով Գերագույն ռադայի կողմից Դոնբասի մի շարք շրջաններին հատուկ կարգավիճակ տրամադրելու մասին օրենքի ընդունմանը.
«Եթե Պյոտր Պորոշենկոն խելքի չգա, ապա մենք Ուկրաինայում կունենանք նոր նախագահ ու գլխավոր հրամանատար: Եթե որևէ մեկը չի հավատում դրան, թող նամակ գրի Յանուկովիչին: Նա կհաստատի, որ անիրագործելին դառնում է իրագործելի»: