Կամերունցի անվանի ֆուտբոլիստը դադարել է ալիմետներ վճարել 12-ամյա դստեր խնամքի համար. իտալուհի նախկին սիրուհին դժգոհել է մամուլին
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն՝ հղում անելով իտալական «La Gazzetta dello Sport»-ին, կամերունցի անվանի ֆուտբոլիստ Սամուէլ Էտօ’Օն դադարել է ալիմետներ վճարել իր 12-ամյա դստեր խնամքի համար, որին ունեցել է իտալուհի Աննա Բարրանկիից:
Այդ մասին իտալուհին անձամբ է պատմել իր հարցազրույցում:
«Փետրվարից վճարումները դադարեցվել են: Միգուցե, փողը ստանալու համար ես ստիպված եմ լինելու ամեն անգամ նրան դիմել թերթերի միջոցով», - ասել է ֆուտբոլիստի նախկին սիրուհին:
ԷտոՕ’ն վճարում էր ալիմենտները կամավոր:
Ըստ իտալուհու` ինքը ֆուտբոլիստին խնդրել է ամեն ամիս իրեն 10 հազար եվրո վճարել, չնայած որ փաստաբանները խորհուրդ էին տալիս երեք անգամ ավելի պահանջել: Աճեցված մազերի վաճառքով զբաղվող խանութում աշխատող Բարրանկին պատրաստվում է այսուհետ դատական հայց ներկայացնել կամերունցու դեմ:
34 տարեկան Սամուէլ Էտօ’Օն մի պահ աշխարհի ամենաբարձր վարճատրվող ֆուտբոլիստներից մեկն էր: Մախաչկալայի «Անժիում» և Լոնդոնի «Չելսիում» հանդես գալու տարիներին, տարբեր գնահատականներով նրա վարձատրությունը գերազանցել է տարենակ 15 մլն եվրոն: