Ֆրանսուա Օլանդի սիրուհին հղի է
Ֆրանսիական պարբերականները շարունակում են հրապարակել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և դերասանուհի Ժյուլի Գայեի սիրավեպի մանրամասները: Այդ տվյալների համաձայն, Օլանդի սիրուհին հղի է:
Ելիսեյան պալատի աղբյուրի համաձայն, նա գտնվում է հղիության 4-րդ ամսում: Այս լուրը հաստատել է նաև М6 հեռուստաալիքի լրագրողը, Twitter-ի իր էջում հայտնում է Le Reel հրատարակությունը:
Օլանդը և սիրուհին այս լուրի վերաբերյալ դեռևս մեկնաբանություններ չեն հաղորդել, հայտնում է Сегодня.ua.-ն: