211652_close_icon
views-count1238 դիտում article-date 12:31 04-04-2015

Խուզարկության ընթացքում տանտերը ներկայացրել է ատրճանակ` 3 փամփուշտով

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1988 թ. ծնված Լյովա Կ.-ի բնակարանում և օժանդակ շինություններում: Խուզարկության ընթացքում Լյովա Կ.-ն կամավոր ներկայացրել է «ATMAGA-2004-LIGHT» տիպի 9 մմ տ/չ ատրճանակ` 3 փամփուշտներով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր