211652_close_icon
views-count1105 դիտում article-date 16:22 03-04-2015

«Լևիաֆան» ֆիլմի գլխավոր դերակատարներն ամուսնացել են. Վդովիչենկովի դեպքում սա չորրորդ փորձն է

Վերջին շրջանում մեծ աղմուկ հանած «Լևիաֆան» ֆիլմի գլխավոր դերակատարները ամուսնացել են: Ինչպես տեղեկացնում է «kp.ru»-ն, ռուսաստանցի դերասաններ Վլադիմիր Վդովիչենկովի և Ելենա Լյադովայի սիրավեպը սկսվել է հենց «Լևիաֆան» ֆիլմի նկարահանման հրապարակում: Հանուն Ելենայի` Վլադիմիրը լքել է իր քաղաքացիական կնոջը՝ Օլգա Ֆիլիպովային։ Ի դեպ` սա դերասանի չորրորդ ամուսնությունն է: Առաջին անգամ Վդովիչենկովն ամուսնացել է 18 տարեկանում, 2 տարի անց նա ամուսնացել է 2-րդ անգամ, իսկ արդեն երրորդ փորձը կատարել է 27 տարեկանում: Վերջին կնոջ հետ դերասանն ապրել է 10 տարի և հենց նրան էլ լքել է հանուն Օլգա Ֆիլիպովայի: Ինչ վերաբերում դերասանի վերջին սիրավեպին` այս մասին խոսակցությունները սկսվեցին նախորդ տարվա Կաննի կինոփառատոնի ընթացքում, երբ «պապարացիները» դերասաններին կրքոտ համբուրվելիս էին լուսանկարել։

Նմանատիպ նյութեր