Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման մասին նախագիծ
Ուկրաինայի Գերագույն Ռադայում այսօր գրանցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ N 2530 նախագիծը: Այս մասին նշված է Ուկրաինակի խորհրդարանի պաշտոնական կայքում:
Օրինագծի հեղինակն է Ռադայի պատգամավոր, «Վիդրոդժենիա» պառգամավորական խմբի անդամ Վիտալի Բարվինենկոն: Կայքում դեռևս տեղադրված չէ փաստաթղթի տեքստը:
Հիշեցնենք, որ 1965 թվականից մինչ այսօր, միջազգային իրավունքի համաձայն Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել և դատապաչտել են ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, 2 պետություններ և ևս 7 պետություններ՝ մասամբ (տեղական իշխանությունների մակարդակով):