Արևադաշտ համայնքը դպրոց կունենա
ՀՀ Արմավիրի մարզի Արևադաշտ համայնքում տեղի է ունեցել նոր դպրոցի հիմնարկեքի արարողությունը` նախագահությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի: Հիմնարկեքի արարողությանը մասնակցել է նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Դպրոցի կառուցման ծրագիրը նախաձեռնել է Հայ կրթական հիմնարկությունը` հաշվի առնելով 1984 թվականից համայնքում գործող փայտաշեն դպրոցի անմխիթար վիճակը: Կազմակերպության կողմից դպրոցի կառուցման նպատակով կհատկացվի ավելի քան 110 հազար ԱՄՆ դոլար: Ծրագրի պատասխանատուների հավաստմամբ կրթօջախը շահագործման կհանձնվի օգոստոսի 25-ին: