Հադրութի շրջանի Արաքսավան համայնքը նոր թաղամաս կունենա:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հադրութ քաղաքում գործող «Դորութ ստուդիո» ճարտարապետական ընկերության ղեկավար Նինա Ներսեսյանը՝ տեղեկացնելով, որ նախագծի կազմումը վստահվել է իրենց ընկերությանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ այն թույլ կտա համայնքի կապիտալ շինարարության զարգացման ծրագիրը կատարել ընդունված քաղաքաշինական նորմերին համապատասխան:
«Հանձնարարականը ստացել ենք հանրապետության նախագահի՝ վերջերս Արաքսավան կատարած այցի ընթացքում, որտեղ քննարկվել է համայնքի զարգացման և նոր թաղամասի կառուցման ծրագիրը: Նախագիծը պատրաստ կլինի հնարավորինս սեղմ ժամկետներում, քանի որ թաղամասի համար արդեն պատրաստ են առաջին տնակները, որոնք, ի դեպ, համապատասխանում են արդի չափորոշիչներին և ունեն բոլոր հարմարավետ պայմանները»,- ասել է Ն. Ներսեսյանը:
[url=http://artsakhpress.am/arm/news/76949/araqsavany-nor-taxamas-kunena.html]Artsakhpress.am[/url]