211652_close_icon

Գեղաշեն համայնքը կունենա առաջին մանկապարտեզը՝ նախատեսված 140 երեխայի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2792 դիտում article-date 16:22 18-08-2020
ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում առաջին անգամ կառուցվում է մանկապարտեզ, որը նախատեսված է 140 փոքրիկի համար: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղաշեն համայնքի ղեկավար Տիգրան Հակոբյանի հետ շրջեց շինհրապարակում և ծանոթացավ կատարվող աշխատանքներին: Հակոբյանը հայտնեց, որ Գեղաշենը երբևէ մանկապարտեզ չի ունեցել: «Ընթացքում են բակի նորոգման, խաղահրապարակի կառուցման և ինժեներական ցանցի ապահովման աշխատանքները»,- նշեց Փաշինյանը: Գեղաշենում Վարչապետն այցելեց նաև երաժշտական դպրոց, որտեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է հաստատության գազաֆիկացում, իսկ համայնքի մշակույթի տանը տեղադրվելու է նաև ջեռուցման համակարգ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ այդ երաժշտական դպրոցում ստեղծվում է նաև ժամանակակից գրադարան, ինչն արվում է Գերմանիայից մի բարերարի կողմից: ՀՀ վարչապետը ծանոթացավ երաժշտական դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր