Անդրեաս Լյուբիցը ինքնասպանության հակումներ է ցուցաբերել. Դյուսելդորֆի դատախազություն
Ֆրանսիական Ալպերում Germanwings ավիաընկերության կործանված A320 ինքնաթիռի 2-րդ օդաչուն` Անդրեաս Լյուբիցը, նախքան պրոֆեսիոնալ օդաչուի կարիերայով զբաղվելը ինքնասպանության հակումներ է ցուցաբերել և այդ կապակցությամբ բուժման կուրս անցել: Այս մասին ողբերգությունից 6 օր անց հայտարարել է Դյուսելդորֆի դատախազության ներկայացուցիչը: