1948 դիտում
10:19 03-04-2015
«Իշխանությունները դեռևս չեն կողմնորոշվել, թե ով պետք է լինի Աբովյանի նոր քաղաքապետը». Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները դեռևս չեն կողմնորոշվել, թե ով պետք է լինի Աբովյանի նոր քաղաքապետը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պահին միակ թեկնածուն համարվում է «Քինգ դե լյուքս» ՍՊ ընկերության սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Սակայն երեկվանից Աբովյանում սկսել էին շրջանառել ևս մեկ՝Կոտայքի նորանշանակ մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի մտերիմներից մեկի անունը: Խոսքը նրա նախկին տեղակալ Անդրանիկ Պետրոսյանի մասին է:
Նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ է և նախկին քաղաքապետ-նորանշանակ մարզպետի համար ցանկալի թեկնածու է: Արթուր Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ ասաց, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ինքն իր թեկնածությունն առաջադրելու է ու վստահ է, որ հաղթելու է: Ի դեպ, Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը դեռ հայտնի չէ»։
Նմանատիպ նյութեր
4239 դիտում
10:30 28-01-2017
Խաչատուր Սուքիասյանը դեռևս չի կողմնորոշվել խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության հարցում. «168 ժամ»
1558 դիտում
13:35 21-09-2014
G20-ը դեռ չի կողմնորոշվել Պուտինի մասնակցության հարցում
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»